Մատչելիության հղումներ

Հայաստանը մտահոգություն է հայտնում Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ. ԱԳՆ


Հայաստանը մտահոգություն է հայտնել Քաթարի մայրաքաղաք Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ: Այս մասին X-ում հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ը:

«Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և բոլոր ներգրավված կողմերին զսպվածության կոչ է անում՝ տարածաշրջանային անվտանգային իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար»,-ասված է հայտարարությունում:

Իսրայելական օդուժը երեկ հրթիռակոծել է Քաթարի մայրաքաղաք Դոհայում գտնվող այն շենքը, որտեղ այդ պահին խորհրդակցություն էին անցկացնում «Համաս» շարժման ղեկավարները:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG