Մատչելիության հղումներ

Իրանը և ԱԷՄԳ-ը համաձայնության են եկել Իրանում տեսչական գործունեությունը վերսկսելու վերաբերյալ


«Կահիրեում Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ համաձայնեցրինք Իրանում տեսչական գործունեությունը վերսկսելու գործնական եղանակները», - X-ի իր էջում գրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

Երեքշաբթի օրը Կահիրեում համատեղ հանդիպում է տեղի ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի, նրա եգիպտացի գործընկեր Բադր Աբդելաթթիի, ինչպես նաև ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի միջև, հայտնում է իրանական Mehr-ը։

Իրանը ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցրել էր հունիսին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG