«Թրամփի ուղին՝ TRIPP-ը, ապագայում ստորագրվելիք հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կարևոր բաղադրիչն է», - այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների Տնտեսական ֆինանսավորման կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քենեթ Անյելը։
АPA գործակալության փոխանցմամբ՝ Անյելը նաև նշել է, որ «Թրամփի ճանապարհը», «ծառայում է երկար ժամանակ տարանջատված ադրբեջանական տարածքների վերամիավորմանը»։
Ամերիկացի պաշտոնյան Բաքվում է Միջին միջանցքի հարցերով ԱՄՆ սերտիֆիկացված առևտրային առաքելության պատվիրակության այցի շրջանակներում։
Այսօրվա ասուլիսի ժամանակ Քենեթ Անյելը նաև նշել է «մի կողմից Ռուսաստանն ու Իրանը չեն ցանկանում, որ այդ միջանցքը բացվի։ Թուրքիան, հակառակը, հանդես է գալիս դրա բացման օգտին։ Հայաստանը ևս շահագրգռված է այս գործընթացում, քանի որ այդ երթուղով անցնող բեռների համար մաքսատուրքի գանձումը շահավետ կլինի այդ երկրի համար»։