Մատչելիության հղումներ

Իզմիրում ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման հետևանքով զոհվել է երկու ոստիկան


Թուրք ոստիկան, արխիվ
Թուրք ոստիկան, արխիվ

Թուրքիայի Իզմիր քաղաքում սեպտեմբերի 8-ին զինված հարձակման թիրախ է դարձել ոստիկանության բաժանմունքը, հաղորդում է Reuters գործակալությունը։Նախնական տվյալներով՝ ոստիկանական բաժանմունքի վրա կրակ է բացել 16-ամյա երիտասարդ։

Հարձակման հետևանքով զոհվել է երկու ոստիկան, ևս մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Հարձակվողը տեղում ձերբակալվել է։ Թուրքիայի NTV հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ նա օգտագործել է երկարափող հրազեն։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG