Իրանի ազգային գրադարանում և արխիվում պաշտոնապես բացվել է Հայկական անկյուն, հայտնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Այստեղ կցուցադրվեն Հայաստանի պատմության ու մշակույթի մասին շուրջ 60 գիրք, որոնց մի մասը նվիրաբերել է ԿԳՄՍ նախարարությունը, իսկ մյուսները՝ հայկական պատվիրակության անդամները։
Նախաձեռնությունն իրագործվել է Մատենադարանի առաջարկով։ Բացմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ԵՊՀ և Բրյուսովի համալսարանների ռեկտորները և այլ պաշտոնյաներ։
Միջոցառման ընթացքում ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը նախատեսում է հայերեն և պարսկերեն ձեռագրերի համատեղ ցուցադրություններ ու գիտական ծրագրեր, հայտնում են նախարարությունից։