Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը լրագրողներին ասել է, որ պատերազմը կարող է անմիջապես ավարտվել, եթե «Համաս»-ը ազատ արձակի Գազայում պահվող պատանդներին և վայր դնի զենքերը, հայտնում է Reuters-ը։
Ի պատասխան՝ «Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյա Բասեմ Նաիմը Reuters-ին հայտնել է, որ իրենք վայր չեն դնի զենքը, սակայն կազատեն բոլոր պատանդներին, եթե Իսրայելը համաձայնվի վերջ տալ պատերազմին և դուրս բերել իր ուժերը Գազայի հատվածից։
Օգոստոսի վերջին Իսրայելի բանակը Գազա քաղաքը «վտանգավոր մարտական գոտի» է հայտարարել։ Պաղեստինի տարածքի ամենամեծ քաղաքը Իսրայելի զինվորականները փորձում են գրավել գրեթե երկու տարի տևած ավերիչ պատերազմից հետո։