Մատչելիության հղումներ

Զելենսկին ու Մակրոնը քննարկել են Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում «ռուսական ծանր հրետակոծությունը»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ ունեցած զրույցի ընթացքում քննարկել են Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում «ռուսական ծանր հրետակոծությունը»։

«Ցավոք, Ուկրաինայում զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ ավելի քան 44-ը։ Մեր փրկարարներն ու արտակարգ ծառայությունները դեռևս զբաղվում են հարձակման հետևանքների վերացմամբ ամբողջ երկրում։ Մենք համակարգել ենք մեր դիվանագիտական ջանքերը, հաջորդ քայլերը և գործընկերների հետ շփումները՝ համապատասխան արձագանք ապահովելու համար», - նշել է Զելենսկին՝ հավելելով, որ «Ֆրանսիայի հետ միասին մենք պատրաստում ենք նոր միջոցառումներ մեր պաշտպանությունն ամրապնդելու համար»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG