Մատչելիության հղումներ

Վացլավ Հավելի անվան լրագրողական կրթաթոշակ` «Ազատության» կենտրոնակայանում


Կրթաթոշակի ժամկետը՝ 2026 թվականի մարտի 2-ից մինչև սեպտեմբերի 30

Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 2025 թվականի հոկտեմբերի 3

«Ազատություն» ռադիոկայանն ընդունում է Վացլավ Հավելի անվան լրագրողական կրթաթոշակի դիմումներ: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարության այս համատեղ նախաձեռնության նպատակն է օգնել Արևելյան Եվրոպայի լրագրողներին զարգացնել իրենց մասնագիտական գործունեությունը՝ աջակցելով լրատվամիջոցների բազմակարծությանը և անկախությանը:

Կրթաթոշակին կարող են դիմել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ռուսաստանի սկսնակ, անկախ լրագրողները:

Ընտրված թեկնածուները վեց ամիս կանցկացնեն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, վերջին ամիսը՝ ռադիոկայանի տեղական բյուրոյում:

Ծրագրի, մասնակցության պայմանների և դիմում ներկայացնելու համար այցելեք այստեղ



XS
SM
MD
LG