Մատչելիության հղումներ

Տոմսերի ակտիվացման խնդիրներ՝ Հանրապետական մարզադաշտում


Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու եկած մարդիկ տոմսերն ակտիվացնելիս խնդիրների են բախվում՝ Հանրապետական մարզադաշտի մուտքի մոտ:

Տեղում ստուգում են, եթե հաստատման նշան չկա, հսկիչները պնդում են, թե տոմսը ֆեյք է:

Մի երիտասարդ պատմեց, որ իրենց 2 տոմսերից մեկը չի հաստատվել: Հսկիչներից էլ արձագանքեցին՝ ուրեմն ֆեյք է, նրանցից մեկն ասաց, որ իր աշխատանքի ընթացքում ավելի քան տասնյակ այդպիսի դեպք է արձանագրել:

Այս խաղով թիմերը մեկնարկում են իրենց պայքարը աշխարհի առաջնության որակավորման փուլում։ Բացի զուտ մարզական նշանակությունը, խաղը առանձնանում է երկու աղմկահարույց պատմություններով։ Մեկը տոմսերի խնդիրն է։ Տոմսերի վաճառքը տեխնիկական մեծ խնդիրներով ուղեկցվեց։ Մարդիկ չէին կարողանում գնել, հետո էլ դրանք հայտնվեցին երկրորդային՝ «սև շուկայում»՝ իրական արժեքից շատ ավելի բարձր գնով։

Մյուս խնդիրը արդեն խոտածածկն էր, որը լրջորեն վնասվել էր Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո. մինչև վերջին օրերը՝ երկու օր առաջ տարածքը դեռ ամբողջովին չէր վերականգնվել, հենց «Ազատության» տեսախցիկն էր ֆիքսել, որ դեռ կան հատվածներ, որոնք պետք է աճեն։

Սա Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ թիմի առաջին հանդիպումն է: Այսպիսով ընտրանին պայքարը սկսվում է աշխարհի առաջնության որակավորման փուլում:

Հանդիպումից առաջ ՖԱՖ շարժման երկրպագուները ավանդական երթի էին դուրս եկել։

Երկրպագուներն էլ շարունակում են պահանջել Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։ Երթը ուղեկցվում էր «հրաժարականն անխուսափելի է» և «հեռացիր» վանկարկումներով։

Այս հանդիպումը առանձնանում է նաև նրանով, որ Պորտուգալիայի հավաքականի կազմում հանդես է գալիս համաշխարհային ֆուտբոլի գերաստղ՝ Քրիստիանո Ռոնալդուն, ով այսօր հանդիպել է քաղցկեղով հիվանդ մի հայ երեխայի հետ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG