«Մենք գործ ունենք լուրջ մրցակցի հետ, լուրջ հավաքականի հետ: Այդ հավաքականը եվրոպական մակարդակի լավագույններից մեկն է», - հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Պորտուգալիայի հավաքականի հետ վաղը կայանալիք հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ:
«Մենք ամեն ինչ հասկանում ենք, բայց մենք ունենք մեր պլանը. այնպես չի, որ իրենք չունեն իրենց թույլ կողմերը, այո, դրանք քիչ են, բայց իրենք ունեն», - նշեց Հայաստանի ընտրանու նորանշանակ մարզիչը՝ շարունակելով. - «Մենք կաշխատենք օգտագործել այդ թույլ կողմերը և կաշխատենք փակենք իրենց այն ուժեղ կողմերը, որ իրք դրանք կան, կփորձենք դաշտում մենք էլ մեր հարցերը լուծել»:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշը, իր հերթին, նախաղաղային ասուլիսում նշեց. - «Մենք հնարավորություն ունեցել ենք ուսումնասիրել Հայաստանի հավաքականի հանդիպումները, կարող ենք ասել, որ բավականին վտանգավոր թիմ է, որը հուսալի պաշտպանվում է և կարողանում է կազմակերպել վտանգավոր հակագրոհներ, բացի այդ՝ ունի ֆուտբոլիստներ, որոնք առանձնանում են իրենց անհատական բարձր որակներով»:
«Մենք պատրաստ ենք այդ ամենին և կփորձենք հակախաղ գտնել այդ թիմի դեմ», - ասաց պորտուգալացի ֆուտբոլիստը:
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին հանդիպումը Պորտուգալիայի հավաքականի հետ Հայաստանի ընտրանին կանցկանի վաղը՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Եղիշե Մելիքյանը Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել մեկ ամիս առաջ:
Մանրամասները տե՛ս այստեղ