Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Մոսկվայում «խոսելու, այլ ոչ թե կապիտուլյացիայի» համար, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը
Պեսկովը նշել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը տեղաշարժ ունի, սակայն վերջնաժամկետների մասին խոսելը դեռ շուտ է։
Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբաերություններին՝ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է՝ Պուտինի և Թրամփի զրույցները հեշտ չեն ընթանում, քանի որ յուրաքանչյուրը պաշտպանում է սեփական երկրի շահերը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափություն է հայտնել հրադադարից կամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելուց Պուտինի հրաժարվելու կապակցությամբ:
Պուտինը Զելենսկուն Մոսկվա է հրավիրել խոսելու համար, ոչ թե կապիտուլյացիայի․ Պեսկով
