«Ուկրաինան ինքնիշխան պետություն է և եթե այդ երկիրը ցանկանում է իր անվտանգությունը երաշխավորող ուժեր տեղակայել՝ խաղաղության պահպանման նպատակով, ապա դա իրենց իրավունքն է», - հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ այսօր Չեխիայի մայրաքաղաքում կազմակերպված համաժողովի ժամանակ։
«Ինչո՞ւ ենք մենք հետաքրքրված, թե ինչ է մտածում Ռուսաստանը Ուկրաինայում տեղակայվող ուժերի մասին։Դա կարող են որոշել միայն ուկրաինացիները», - պնդում է Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդը՝ նշելով, թե «Պուտինին էլ ավելի հզորացնելու կարիք չկա»։