Մատչելիության հղումներ

Արեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու մարզպետ, Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի


Կառավարության որոշմամբ՝ Արեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու մարզպետ, Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի:

Արեն Մկրտչյանն օգոստոսի 25-ին է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի մանդատից հրաժարականի դիմումը:

Նա հեղափոխության օրերին մշտապես ուղեկցել է Նիկոլ Փաշինյանին, հեղափոխությունից հետո եղել իշխող կուսակցության ընտրական ցուցակներում և ընտրվել պատգամավոր:

2022-ին փորձեց ընտրվել Ալավերդի համայնքի ղեկավար «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով, բայց ընդդիմությունն այստեղ առավելություն ունեցավ, Արեն Մկրտչյանն էլ հրաժարվեց ավագանու անդամի մանդատից ու վերադարձավ խորհրդարան: Մեկ տարի անց, չնայած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողացավ անվստահություն հայտնելու միջոցով Ալավերդիում իշխանությունն իր ձեռքը վերցնել, բայց համայնքի ղեկավար դարձավ արդեն ընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Դավիթ Ղումաշյանը:

Արեն Մկրտչյանը հեղափոխությունից հետո Լոռու հինգերորդ մարզպետն է:

Արմավիրի մարզպետ նշանակվեց Մեծամորի նախկին համայնքապետ Վահրամ Խաչատրյանը, որը նախկինում ՀՀԿ անդամ էր, սակայն 2018-ին դադարեցրել էր իր անդամակցությունը։

Արմավիրի մարզպետի պաշտոնը թափում է հուլիսից: Նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG