Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը արդարացված է համարում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը. Զախարովա


Ռուսական կողմը արդարացված է համարում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջական մասնակցություն է ունեցել այս որոշման կայացմանը՝ հիմնվելով կոնսենսուսի կանոնի վրա։

«Մենք այս քայլը համարում ենք արդարացված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները», - ընդգծել է Զախարովան։

Սեպտեմբերի 1-ին որոշում է կայացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ:

Արցախյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ու Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի համանախագահությամբ գործող այս խմբի լուծարման պահանջը Ադրբեջանն էր առաջադրել որպես խաղաղության պայմանագրի նախաստորագրման պայման։ Օգոստոսի 8-ին Մինսկի խմբի լուծարումը վաշինգտոնյան Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հռչակագրի երկրորդ կետով նախատեսվեց։

Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր դիվանագետները լուծարման դիմումը ԵԱՀԿ-ին համատեղ ստորագրեցին, կոչ արեցին մասնակից պետություններին ընդունել այդ որոշումը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG