Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է մեծացնել իր ռազմական ներկայությունը Լեհաստանում. Թրամփը՝ Նավրոցկիին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ընդունել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիին: Նա իր լեհ գործընկերոջը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է մեծացնել իր ռազմական ներկայությունը Կենտրոնական Եվրոպայում գտնվող այդ երկրում:

«Մենք ավելի շատ ուժեր կտեղակայենք այնտեղ, եթե նրանք ցանկանան», - ասել է Թրամփը՝ նշելով Միացյալ Նահանգների «հսկայական հարաբերությունները» Լեհաստանի հետ, որը Ուկրաինայի ամենակարևոր ռազմական և քաղաքական դաշնակիցներից մեկն էր Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ։

ԱՄՆ նախագահը հավելել է. «Մենք երբեք նույնիսկ չենք մտածել զինվորներին Լեհաստանից հեռացնելու մասին։ Մենք մինչև վերջ Լեհաստանի կողքին ենք և կօգնենք Լեհաստանին պաշտպանվել»:

Նավրոցկին ընդգծել է, որ սա «պատմության մեջ առաջին դեպքն է», որ Լեհաստանը ուրախ է ընդունել օտարերկրյա զորքեր։

Նա Թրամփի հետ բանակցություններից հետո հայտնել է, որ քննարկել են զորքերի մակարդակի բարձրացումը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը վճռականորեն երաշխավորել է Լեհաստանի անվտանգությունը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG