Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա: Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետների հանդիպումը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 5-ին Փաշինյանն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Այցի վերաբերյալ այլ մանրամասներ հաղորդագրությունում չեն նշվում: