Մատչելիության հղումներ

«Իրականությունն այն է, որ Արցախը համարվում էր թոկ Հայաստանի վզին». Սամվել Շահրամանյան


«Մենք անպայման մտքում պետք է պահենք հավաքական մեր վերադարձի հույսն ու հավատը, և ես համոզված եմ, որ մի օր դա իրականություն կդառնա», - «Եռաբլուր»-ում «Արցախի կանչը» հուշակթողի բացման արարողությունցի հետո հայտարարեց Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Դժվար է ելույթ ունենալ մի վայրում, որտեղ հուղարկավորված են անձինք, որոնք իրենց կյանքն են զոհաբերել, հերոսացել են հանուն նրա, որ մենք ունենաք Հայաստանի Հանրապետություն, ունենանք Արցախի Հանրապետություն, որ մենք կարողանանք այս օրը նշել որպես Արցախի Հանրապետության հռչակման օր», - ասաց նա:

Արցախի վերջին նախագահն ընդգծեց՝ «իրականությունն այն է, որ Արցախը համարվում էր թոկ Հայաստանի Հանրապետության վզին, որից պետք էր ազատվել, որ ստանանք հնարավորություն պահպանել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը»:

«Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, պայքարել են հանուն Արցախի, բայց, ցավոք սրտի, այսօր իրենց հարազատներն ու հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում», - ընդգծեց Սամվել Շահրամանյանը:

Արցախի վերջին նախագահն ասաց, որ բազմաթիվ հանդիպումներ ունենալով արցախցիների հետ՝ եկել են այն եզրահանգման, որ անհրաժեշտություն կա ունենալու այսպիսի հուշակոթող «Եռաբլուրում». «Որը նվիրված կլինի Արցախի գոյապայքարի բոլոր նվիրյալներին, նվիրված կլինի Պաշտպանության բանակի պահեստի պայթյունի հետևանքով մեր զոհված հայրենակրիցներին, նվիրված կլինի Արցախում մնացյալ մեր շիրիմներին»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG