Մատչելիության հղումներ

Դեկտեմբերից ի վեր շուրջ 850 հազար սիրիացի փախստականներ վերադարձել են հայրենիք


Սիրիացի փախստականներ, արխիվ
Սիրիացի փախստականներ, արխիվ

Դեկտեմբերին Բաշար Ասադի ռեժիմի տապալումից ի վեր շուրջ 850 հազար սիրիացի փախստականներ հարևան երկրներից վերադարձել են հայրենիք, առաջիկա ամիսներին այդ թիվը կարող է հասնել 1 միլիոնի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության բարձրաստիճան պաշտոնյան։

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի տեղակալ Քելլի Թ. Քլեմենթսը Դամասկոսում Associated Press-ին ասել է, որ 14-ամյա հակամարտությունից հետո իրենց համայնքներ են վերադարձել մոտ 1 միլիոն 700 հազար ներքին տեղահանվածներ։

2011 թվականի մարտին սկիզբ առած հակամարտությունը Սիրիայում շուրջ կես միլիոն մարդու կյանք է խլել, երկրի նախապատերազմյան բնակչության՝ 23 միլիոնի կեսը տեղահանվել է, ավելի քան 5 միլիոնը լքել երկիրը՝ մեծ մասը դեպի հարևան երկրներ։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG