ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ:
ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության համաձայն, նրանք քննարկել են «գլոբալ միջուկային անվտանգության, այդ թվում՝ Ուկրաինայի միջուկային օբյեկտներում անվտանգության հարցերը, ինչպես նաև ԱԷՄԳ-ի մոնիթորինգի և տեսչական ստուգումների, այդ թվում՝ Իրանում տեսչական ստուգումների անցկացման ջանքերը:
Ռուբիոն վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ աջակցելու ԱԷՄԳ-ին միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման խթանման և միջուկային զենքի տարածումը կանխելու գործում:
Ըստ հաղորդագրության Ռուբիո-Գրոսի հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-12-ը Վիեննայում կայանալիք ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի նիստից առաջ: