Մատչելիության հղումներ

Արվեստի հետ երկխոսությունը դադարեցնելն օգնելու լավագույն միջոցը չէ. Վուդի Ալենն արձագանքել է Կիևին


Ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենն արձագանքել է Ուկրաինայի արտգործնախարարության քննադատությանը՝ Մոսկվայի միջազգային կինոշաբաթին իր մասնակցության վերաբերյալ:

The Guardian-ի հետ զրույցում օսկարակիր ռեժիսորը մասնավորապես ասել է. «Ինչ վերաբերում է Ուկրաինայի հակամարտությանը, ես խորապես համոզված եմ, որ Վլադիմիր Պուտինը միանգամայն սխալ է: Բայց անկախ նրանից, թե ինչ են անում քաղաքական գործիչները, ես չեմ կարծում, որ արվեստի հետ երկխոսությունը դադարեցնելը օգնելու լավագույն միջոցն է», - ասել է Ալենը:

«Օսկարի» բազմակի մրցանակակիր 89-ամյա Վուդի Ալենը օգոստոսի 24-ին, տեսակապով ելույթ ունենալով Մոսկվայի կինոշաբաթի շրջանակներում անցկացվող «Աշխարհի կինոյի լեգենդները» սեանսի ժամանակ, հայտարարել է, թե միշտ սիրել է ռուսական կինոն և որ դեմ չէր լինի Ռուսաստան այցելելուն:

Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչությունն ամերիկացի ռեժիսորի դիրքորոշումն անվանել է «խայտառակություն և վիրավորանք պատերազմի ժամանակ զոհված կամ վիրավորված ուկրաինացի դերասանների և կինոգործիչների նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG