Մատչելիության հղումներ

Շվեյցարիան չի ձերբակալի Պուտինին, եթե նա մեկնի Ժնև բանակցությունների


Շվեյցարիան հայտարարել է, թե չնայած Միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդերին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չի ձերբակալի, եթե նա Ժնև ժամանի՝ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունների:

Արտգործնախարար Իգնացիո Կասիսը հիշեցրել է, որ անցյալ տարի Շվեյցարիայի կառավարությունը հստակ կանոններ է սահմանել, ըստ որոնց ձերբակալման օրդերը կարող է չիրագործվել, եթե հետախուզման մեջ գտնվող անձը Ժվեյցարիա մեկնի ոչ թե անձնական այցով, այլ՝ խաղաղության համաժողովի։

Պուտինը վերջին անգամ Ժնև այցելել է 2021 թվականի հունիսին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ գագաթնաժողովի։ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմից հետո, սակայն, երբ Ժնևը միացավ եվրոպական պատժամիջոցներին, Մոսկվան նախընտրում է միջազգային հանդիպումներն այլ երկրներում, օրինակ՝ Թուրքիայում անցկացնել։

XS
SM
MD
LG