Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գոհունակություն է հայտնել Թրամփի հետ բանակցություններից՝ դրանք բնորոշելով որպես «շատ կառուցողական»։
Զելենսկին հաստատել է, որ պատրաստ է եռակողմ հանդիպման Պուտինի և Թրամփի հետ, մանրամասնելով՝ կքննարկվեն տարածքային հարցեր։
«Հուսով եմ, որ մենք կգտնենք լուծում բոլոր հարցերի համար, այդ թվում՝ տարածքային», - ասել է նա։
Զելենսկին նաև մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել Սպիտակ տան ղեկավարին՝այսօր կազմակերպված հանդիպման համար։
Այժմ Ուկրաինայի նախագահը ԱՄՆ ղեկավարների հետ դռնփակ բանակցություններ է անցկացնում ՝եվրոպացի դաշնակիցների մասնակցությամբ։