Մատչելիության հղումներ

Թրամփը Պուտինին է հանձնել կնոջ՝ Մելանյա Թրամփի նամակը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, Վլադիմիր Պուտինին ուղղված անձնական նամակում բարձրացրել է Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների վիճակի մասին հարցը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան երկու պաշտոնյաների։

Ալյասկայում բանակցությունների ժամանակ Թրամփը անձամբ է նամակը փոխանցել Պուտինին։

Գործակալության հետ զրուցած պաշտոնյաները չեն բացահայտել նամակի բովանդակությունը, բացի այն, որ հիշատակել են երեխաների առևանգումը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման ժամանակ։

Նախօրեին հանդիպեցին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները: Ալյասկայում շուրջ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Թրամփն ու Պուտինը հայտարարեցին՝ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշները դեռ պետք է քննարկվեն։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG