Մատչելիության հղումներ

Պուտին-Թրամփ-Զելենսկի եռակողմ հանդիպման հարցը դեռևս չի բարձրացվել ռուս-ամերիկյան շփումների ժամանակ. Ուշակով


Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման անցկացման հարցը դեռևս չի բարձրացվել ռուս-ամերիկյան շփումների ժամանակ, Риа Новости-ի փոխանցմամբ՝ Ալյասկայում կայացած բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նախօրեին հանդիպեցին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները: Ալյասկայում շուրջ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Թրամփն ու Պուտինը հայտարարեցին՝ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշները դեռ պետք է քննարկվեն։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG