Մատչելիության հղումներ

Միքայել Աջապահյանն և Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն. Մայր Աթոռ


Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն, հայտարարում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և ազգային բարերար Սամվել Կարապետյանի իրավունքները պետք է անհապաղ վերականգնվեն, բացառվի ապօրինի հետապնդումը, և նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն կալանքից», - ասված է հայտարարությունում:

Մայր Աթոռը հայտարարում է՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելը երկարացնելու որոշումներով «դատարանը հերթական անգամ ոտնահարեց արդարադատությունը՝ կրկին պարզորոշ դարձնելով իշխող քաղաքական ուժից դատարանների լիակատար կախվածությունը»:

«Այսպիսի գործելաոճը բնորոշ է ամբողջատիրական համակարգերին և աղերս չունի հենց իշխանությունների կողմից տարփողվող ժողովրդավարական արժեքների հետ: Եկեղեցու, եկեղեցականների և եկեղեցու աջակիցների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները և տեղեկատվական ահաբեկչության միջոցները չեն կարող լռեցնել խղճի և արդարության ձայնը», - ասված է հաղրդագրությունում:

«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքը Հակակոռուպցիոն դատարանը նախօրեին երկու ամսով երկարաձգեց: Դատարանը 10 օրով երկարաձգեց նաև Միքայել Աջապահյանի կալանքի ժամկետը՝ մերժելով նրան ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG