Շվեդիայում՝ կենտրոնական Էրեբրո քաղաքում, երկու մարդ է վիրավորվել մզկիթի մոտ՝ ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի ունեցած կրակոցներից։
Ըստ նախնական վարկածի, միջադեպը տեղի է ունեցել հանցավոր խմբերի բախման հետևանքով։
Մի քանի տարի է՝ Շվեդիան պայքարում է կազմակերպված հանցավոր խմբերի դեմ, որոնք հաճախ բռնություններում ու հարձակումներում ներգրավելու համար դեռահասների են հավաքագրում՝ սոցիալապես անապահով ներգաղթյալների թաղամասերից։
Տեղական TV4 հեռուստաալիքը հայտնել է, որ վերջերս Էրեբրոյում երկու մրցակից մաֆիոզ խմբավորումների միջև լարվածություն էր սկսվել։