Զորակոչվելու հենց հաջորդ օրը հոսպիտալում հայտնված Ավետիք Մաթևոսյանը տանն է։ Զինվորի մայրը՝ Սոնան, «Ազատության»-ը հայտնեց, որ որդուն 30 օրով արձակուրդ են ուղարկել։
Ընտանիքը հայտնեց, որ շաբաթվա սկզբին բժշկական փորձաքննությամբ տղան ճանաչվել է ոչ պիտանի ծառայության համար։ Մայրը տեղեկացրեց, որ զորացրման մասին փաստաթուղթ դեռ չեն ստացել ռազմական գերատեսչությունից:
«Ազատություն»-ը Ավետիքի մասին բարձրաձայնել է մի քանի անգամ։ Ընտանիքը պնդում էր, որ երիտասարդ տղան մինչև զորակոչվելն արդեն հիվանդ էր։ Բժշկական կենսագրությունը ձեռքներին դռնեդուռ են ընկել այդ ժամանակ, բայց անօգուտ:
Պաշտպանության նախարարությունից դեռ չեն արձագանքել: