Մատչելիության հղումներ

Տարածքային հարցերը կլինեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի հիմնական տարրերը. Ռուբիո


Տարածքային հարցերը կլինեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի հիմնական տարրերը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ռուբիոն նշել է, որ հունվարի 20-ից [նախագահ Թրամփի երդմնակալության օրը] ի վեր առաջին անգամ կան կոնկրետություններ այն մասին, թե ինչ կարող է պահանջել Ռուսաստանը պատերազմը ավարտելու համար։ Նրա խոսքով՝ դեռ չի հասել այն պահը, երբ Թրամփը պետք է վերջնական որոշում կայացնի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ։

Ռուբիոն նաև ասել է, որ Թրամփի և Պուտինի միջև հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, բայց այս պահին նման զանգ նախատեսված չէ։ Ինչ վերաբերում է Թրամփի և Պուտինի միջև հաջորդ շաբաթ հանդիպում անցկացնելու հնարավորությանը, ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ դա կախված է նրանից, թե որքան հաջողությամբ կընթանան կողմերի միջև բանակցությունները մոտ ապագայում։

Վլադիմիր Պուտինը նախօրեին Կրեմլում ընդունել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 6-ին Մոսկվայում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպումը «մեծ առաջընթաց է գրանցել»: Պուտինի օգնական Յուրի Ուշակովն էլ ասել է, որ «շատ օգտակար և կառուցողական» զրույց է տեղի ունեցել, քննարկվել է ուկրաինական հակամարտությունը և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարը, նաև ազդակներ են փոխանակել ուկրաինական խնդրի վերաբերյալ:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG