Մատչելիության հղումներ

Լիբանանի կառավարությունը մտադիր է զինաթափել «Հեզբոլա» շարժումը


Լիբանանում գործող «Հեզբոլա»-ի դրոշը, արխիվ
Լիբանանում գործող «Հեզբոլա»-ի դրոշը, արխիվ

Լիբանանում գործող իրանամետ «Հեզբոլա» շարժումը խստորեն դատապարտել է երեկ երեկոյան կառավարության կողմից կայացված որոշումը, որի համաձայն ոչ պետական բոլոր կառույցները պետք է զինաթափվեն։

Լիբանանի հարավային շրջանները վերահսկող, շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հեզբոլա»-ն այս քայլը «ճակատագրական սխալ է» որակել՝ պնդելով, որ այն կայացվել է Միացյալ Նահանգների և Իսրայելի ճնշման ներքո։

Լիբանանի կառավարությունը երեկվա որոշմամբ հանձնարարել է երկրի Զինված ուժերին մի ծրագիր մշակել, որի համաձայն մինչև տարեվերջ ողջ Լիբանանի տարածքում զինված ստորաբաժանումներ ունենալու իրավունք կունենան բացառապես պետական ուժային կառույցները։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG