Մատչելիության հղումներ

Կալինինգրադը Քյոնիգսբերգ՝ ի պատասխան Ստեփանակերտի. տեղանունների «կռիվը» շարունակվում է


Տեսարան Կալինինգրադից, արխիվ
Տեսարան Կալինինգրադից, արխիվ

Ադրբեջանական «Մինվալը» հոդված է հրապարակել՝ Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքը անվանվելով Քյոնիգսբերգ՝ ի պատասխան ռուսական պետական ՏԱՍՍ-ի երեկվա հաղորդագրության, որտեղ օգտագործվել էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի հայկական տեղանունը՝ Ստեփանակերտը։ Մեկ այլ հոդվածում էլ Օրենբուրգ քաղաքը կոչվել է Օրինբոր, իսկ Վոլգա գետը՝ Իտիլյու։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր, որ ՏԱՍՍ-ը ներողություն խնդրի՝ Ստեփանակերտ անվան օգտագործումը համարելով «անհարգալից վերաբերմունք և վիրավորանք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։

Արտգործնախարարությունը զգուշացրել էր, որ եթե օգտագործվեն «նախկին անջատողական խամաճիկ ռեժիմի կողմից ընդունված անվանումները», Բաքուն իրավունք է վերապահում «Ռուսաստանում տարբեր տեղանունները կոչել իրենց պատմական անուններով»։

Միջադեպը ծագել էր, երբ Բաքուն ապամոնտաժել էր 2021 թվականին ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղադրված ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը։ Մոսկվան դատապարտել էր այդ քայլը, պնդել, որ դա «անբարյացակամ վերաբերմունք է Ռուսաստանի նկատմամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG