Մատչելիության հղումներ

«Ուկրաինան, ինչպես միշտ, պատրաստ է համագործակցել Ամերիկայի, նախագահ Թրամփի հետ». Զելենսկի


«Ուկրաինան, ինչպես միշտ, պատրաստ է համագործակցել Ամերիկայի, նախագահ Թրամփի հետ՝ հնարավորինս արդյունավետ ձևով, որպեսզի այս պատերազմը ավարտվի արժանապատվորեն և երկարատև խաղաղությամբ», - արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի նախօրեին արած հայտարարությանը՝ X-ի իր էջում գրել է Ոըկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

ԱՄՆ նախագահը հայտարարել էր՝ հիասփաթված է Ռուսաստանի նախագահից և կրճատում է 50-օրյա ժամկետը, որ Վլադիմիր Պուտինին տվել էր Ուկրաինայում խաղաղության հասնելու շուրջ գործարք կնքելու համար: Հիմա 10-12 օր է տալիս դրա համար:

«Այսօր նախագահ Թրամփը չափազանց կարևոր հայտարարություն արեց։ Եվ դա ճիշտ է. հենց Ռուսաստանն է ամեն ինչ անում՝ խաղաղության ջանքերը խաթարելու և պատերազմը ձգձգելու համար։ Ամեն գիշեր հարվածներ են լինում, Ռուսաստանի անընդհատ փորձերը վնասելու Ուկրաինային։ Իրոք, խաղաղությունը հնարավոր է, եթե մենք գործենք վճռականորեն: Մենք բազմիցս ասել ենք, և բոլոր գործընկերները գիտեն դա, որ պատժամիջոցները հիմնական տարր են։ Ռուսաստանը հաշվի է առնում պատժամիջոցները, հաշվի է առնում նման կորուստները։ Խաղաղությունը հնարավոր է ուժի միջոցով», - նշել է Զելենսկին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG