Մատչելիության հղումներ

Կրեմլ.«Մենք նախընտրում ենք խաղաղ կարգավորումը»


RUSSIA-PUTIN/ABKHAZIA
RUSSIA-PUTIN/ABKHAZIA

Անցած գիշեր ռուսական հրետակոծության հետևանքով Դոնեցկում երկու խաղաղ բնակիչ է զոհվել, երեք մարդ վիրավորվել է:

Խերսոնի մարզում վերջին 24 ժամվա ընթացքում վիրավորվել է 8 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Վիրավորներ կան նաև Դնեպրոպետրովսկում։

Այս ֆոնին Կրեմլը հայտարարել է, թե «Ռուսաստանը նախընտրում է քաղաքական և դիվանագիտական միջոցները Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար», սակայն Կիևը և Արևմուտքը մերժել են այդ ուղին։

«Մեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են», - ըստ ՏԱՍՍ-ի, ասել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը միաժամանակ , առանց ապացույցներ ներկայացնելու պնդել է, թե Մոսկվան շարունակում է իր ռազմական գործողությունները Ուկրաինայում, քանի որ «երկխոսության բոլոր առաջարկները մերժվել են՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ արևմտյան երկրների կողմից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG