Մատչելիության հղումներ

Խոսրովի անտառում հրդեհը մեկուսացվել է, բայց դեռ չի մարվել


Խոսրովի անտառում ՊՆ ինքնաթիռ է ներգրավվել՝ հրդեհը մարելու համար, 26-ը հուլիսի, 2025 թ.
Խոսրովի անտառում ՊՆ ինքնաթիռ է ներգրավվել՝ հրդեհը մարելու համար, 26-ը հուլիսի, 2025 թ.

Խոսրովի անտառում այսօր ցերեկը բռնկված հրդեհը մեկուսացվել է, բայց դեռ չի մարվել, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ՝ հրդեհի մարման աշխատանքին ներգրավված են Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր, պետական արգելոցի, Էկոպարեկային ծառայության ու գործընկեր կառույցների աշխատակիցներ, նաև բնակիչներ: Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև Պաշտպանության նախարարության ուղղաթիռ:

Ըստ խոսնակի՝ փրկարարները կարողացել են կանխել են կրակի տարածումը դժվարամատչելի հատվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG