Մատչելիության հղումներ

Թաիլանդի ու Կամբոջայի միջև բախումների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել


Թաիլանդի ու Կամբոջայի միջև անցած օրերին բռնկված զինված բախումների զոհերի թիվը հասել է 33-ի։

Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հինգշաբթի օրվանից ի վեր ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 8 խաղաղ բնակիչ, վիրավորների թիվը ավելի քան 7 տասնյակ է:

Թաիլանդի իշխանությունները հայտարարել են 13 քաղաքացիական անձի և 7 զինվորի մահվան մասին։ Զինված բախումների հետևանքով ավելի քան 138 հազար մարդ է տարհանվել Թաիլանդի սահմանամերձ շրջաններից, 35 հազար մարդ էլ լքել է իր տունը Կամբոջայում։

Ավելի քան մեկ դար է՝ Թաիլանդն ու Կամբոջան վիճում են 817 կմ երկարությամբ ցամաքային սահմանի մի շարք չսահմանագծված հատվածների շուրջ, ինչը տարիների ընթացքում բազմիցս բախումների և զոհերի պատճառ է դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG