Մատչելիության հղումներ

«Բարոյական ճգնաժամ, որը մարտահրավեր է նետում համաշխարհային խղճին». Գուտերեշը քննադատել է միջազգային հանրությանը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատել է միջազգային հանրությանը՝ Գազայի հատվածում սովամահ պաղեստինցիների տառապանքների նկատմամբ աչք փակելու համար: Այդ անտարբերությունը Գուտերեշը անվանել է «բարոյական ճգնաժամ, որը մարտահրավեր է նետում համաշխարհային խղճին»։

«Ես չեմ կարող բացատրել անտարբերության և անգործության այն մակարդակը, որը մենք տեսնում ենք միջազգային հանրության մեծ մասի մոտ՝ կարեկցանքի բացակայություն, ճշմարտության բացակայություն, մարդկայնության բացակայություն», - ասել է Գուտերեշը Amnesty International-ի համաշխարհային ասամբլեայի միջոցառմանն իր ելույթում։

Գազայի հատվածում շուրջ 22 ամիս շարունակվող պատերազմը դադարեցնելու հարցով «Համաս»-ի և Իսրայելի միջև համաձայնության բացակայության պայմաններում պաղեստինյան անկլավում աղետալի հումանիտար ճգնաժամ է, թերսնման հետևանքով վերջին օրերին շուրջ 100 մարդ է մահացել, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ։ Տեղից ստացվող հաղորդումների համաձայն՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 22 մարդ է զոհվել՝ մեծ մասը սննդի հերթերում իսրայելական ուժերի հարվածների հետևանքով:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG