Մատչելիության հղումներ

Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակությունները հանդիպում են Ստամբուլում


Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակություններն այսօր հանդիպում են Ստամբուլում՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ վարելու:

Իրանն այսօր հայտարարել է, այս հանդիպումը դիտարկում է որպես հնարավորություն՝ ուղղելու նրանց դիրքորոշումները Թեհրանի միջուկային հարցի վերաբերյալ։

Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային պետական IRNA լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ Իրանը «երկակիորեն անիմաստ և անհիմն» է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի գործողության ժամկետի երկարացման վերաբերյալ քննարկումները։

Այդ բանաձևը ամրագրում էր 2015 թվականի միջուկային համաձայնագիրը, որի համաձայն Իրանը սահմանափակում էր իր ուրանի հարստացման ծրագիրը՝ փոխարենը ստանալով ՄԱԿ-ի պատժամիջոցների չեղարկման հնարավորություն։ Բանաձևի գործողության ժամկետը լրանում է հոկտեմբերին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG