Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավանական չի համարում Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի՝ մինչև օգոստոսի վերջ երկկողմ հանդիպելու հնարավորությունը:
«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ անհնար է ասել, որ ինչ-որ բան հաստատ տեղի չի ունենա։ Սակայն հաշվի առնելով մեր դիրքորոշումները մերձեցնելու համար անհրաժեշտ աշխատանքի ծավալը, մեզ, ինչպես նաև մեր շահերն ապահովելու համար, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող ենք հաղթահարել այս հեռավորությունը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Երեկ Ստամբուլյան բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը առաջարկել է Զելենսկու և Պուտինի միջև հանդիպում անցկացնել առաջիկա մեկ ամսում։ Կիևի առաջարկի համաձայն՝ հանդիպումը պետք է տեղի ունենա ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Էրդողանի ներկայությամբ: