Մատչելիության հղումներ

Կանադան կոչ է անում անհապաղ վերականգնել ՄԱԿ-ի համակարգած օգնությունը Գազայում


Կանադան կոչ է անում անհապաղ վերականգնել ՄԱԿ-ի կողմից համակարգվող մարդասիրական օգնության բաշխումը Գազայի հատվածում։ Արտաքին գործերի նախարարությունը նաև անընդունելի է որակել Գազայի հատվածում քաղաքացիական անձանց և մարդասիրական աշխատակիցների նկատմամբ Իսրայելի ռազմական գործողությունները:

«Անընդունելի են Իսրայելի ռազմական գործողությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխատակիցների ու հաստատությունների, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնության շարասյուների նկատմամբ, ինչպես նաև պաղեստինցիների շարունակական սպանությունները, ովքեր փորձում են ստանալ շտապ անհրաժեշտ սնունդ և ջուր», — ասված է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Օտտավան հավելել է, որ Գազայում սովը հասել է աղետալի մակարդակի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG