Խափանումներ Arca համակարգում. առավոտից սահմանափակվել էին քարտային վճարումների ու փոխանցումների հնարավորությունը։ Ավելի ուշ ընկերությունից հայտնեցին, որ 12։45-ի դրությամբ համակարգի աշխատանքը վերականգնվել է և այս պահին խնդիրն առկա է միայն բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում։
«Մեր տեխնիկական թիմն ամբողջ ներուժով աշխատում է՝ համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերագործարկելու և բոլոր ծառայությունների անխափան հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։
«Ազատությունը» Arca-ին գրավոր հարցմամբ խնդրել է հայտնել, թե խափանումներն ինչո՞ւ են պարբերական դարձել ու ինչի՞ հետևանք են։ Մեր հարցերին դեռ չեն արձագանքել։