Պետդուման այսօր հաստատել է օրինագիծը, որը պատիժ է նախատեսում բոլոր այն օգտատերերի համար, որոնք Ռուսաստանի տարածքում համացանցում կփնտրեն «ծայրահեղական» համարվող տեղեկատվությունը։ Վերջին տարիներին երկրում ծայրահեղական են համարվում նաև ընդդիմադիր խմբերը, այդ թվում՝ հանգուցյալ առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կողմից ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը։
Հստակ չէ, թե ինչպես են իշխանությունները հետապնդելու և հայտնաբերելու օրենքը խախտողներին։ Որոշ ենթադրությունների համաձայն՝ այդ տեղեկատվությունը, հավանաբար, կտրամադրեն ինտերնետ մատակարարները կամ սոցիալական ցանցերի հարթակները, մյուս կողմից, հնարավոր է՝ ոստիկանությունը ևս պատահական ստուգի կասկածյալների բջջային հեռախոսների կամ համակարգիչների արխիվը։
Ռուսաստանի իշխանությունները այլախոհության դեմ ճնշումը սասկացրել են Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր։ Այս ընթացքում բազմաթիվ անկախ լրատվամիջոցներ և իրավապաշտպան խմբեր են փակվել, պիտակավորվել որպես «օտարերկրյա գործակալներ» կամ դասվել «անցանկալի կազմակերպությունների շարքում»։