Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է Հայաստանում հանրաքվե անցկացնել, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանել Սահմանադրությունից և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը Թբիլիսիում՝ վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ խաղաղության ուղղությամբ քայլերը, միաժամանակ ընդգծել, որ Թբիլիսին մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համագործակցության եռակողմ ձևաչափին։