Մատչելիության հղումներ

Թրամփն ու Ալիևը շնորհակալություններ են փոխանակում


Ադրբեջանի նախագահը X-ի իր օգտահաշվում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահին, ով իր Truth social կայքում տարածել էր Իլհամ Ալիևի գովասանքի խոսքերը Թրամփի հասցեին։

Անցած շաբաթավերջին՝ Ղարաբաղի ամբողջական հայաթափումից շուրջ երկու տարի անց, Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալել էր տասնյակ երկրների լրագրողների ու փորձագետների։ Պատասխանելով նրանցից մեկի հարցին՝ Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե Ադրբեջանում սպասում էին Թրամփի հաղթանակին, քանի որ նրա հետ համակարծիք են բազմաթիվ հարցերում։

«Թրամփը միակն է ԱՄՆ նախագահներից, որ պատերազմ չի սկսել։ Նա մեկն է, որ ավարտում է պատերազմները»,- -հայտարարել էր Ալիևը, հավելելով, թե «Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարող են էլ ավելի խորանալ ու բարձրանալ նոր մակարդակի»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG