Մատչելիության հղումներ

Ալիևը մեծ նշանակություն է տալիս «Զանգեզուրի միջանցքին»․ Էրդողան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերստին խոսել է Սյունիքով անցնող ճանապարհի բացման կարևորության մասին՝ ընդգծելով, որ այդ երթուղուն Ադրբեջանի նախագահը մեծ նշանակություն է տալիս:

«Ես հավատում եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանի երկրներ, կարող ենք լուծել այս հարցը կոնսենսուսի միջոցով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ նշանակություն է տալիս Զանգեզուրին», - ասել է Թուրքիայի առաջնորդը՝ Կիպրոսի թուրքաբնակ հատված կատարած այցից վերադարձի ճանապարհին՝ օդանավում լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ լրագրողներից մեկը Էրդողանից կարծիք է հարցրել «միջանցքը ԱՄՆ-ին վարձակալությամբ տրամադրելու առաջարկի» մասին։ Թուրքիայի առաջնորդն ի պատասխան արձագանքել է՝ «Զանգեզուրի միջանցքը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին»։

Էրդողանը նաև հավելել է՝ «հավատում եմ, որ մենք միասին կլուծենք այս խնդիրը»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG