Անցած գիշեր ռուսական ուժերի ծանր հարվածներից հետո Ուկրաինայի մի շարք շրջաններում փրկարարական աշխատանքները շարունակվում են, հարձակումների հետևանքով վնասներ են կրել մայրաքաղաք Կիևն ու Կիևի մարզը, Խարկովի, Իվանո-Ֆրանկովսկի մարզերը, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Տասնհինգ մարդ վիրավորվել է, ամենափոքր՝ 12-ամյա տղա։ Բոլորին օգնություն է ցուցաբերվում։ Հարձակման հետևանքով մահացել է երկու մարդ», - հայտարարել է Զելենսկին։