Ռուսական կողմն անցած գիշեր կրկին անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա։
Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ Դնեպրը ենթարկվել է զանգվածային հարձակման։ Քաղաքում հրդեհներ են բռնկվել, վնասվել են ձեռնարկություններ։ Մեկ մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։ Նրա խոսքով՝ նրանցից երեքը գտնվում են ծանր վիճակում։
Ռուսական զորքերը հարձակվե են նաև Նիկոպոլի վրա: Վնասվել է մեքենա, տուն և օժանդակ շինություն, վիրավորվել է հինգ մարդ։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պարզաբանել է, որ Նիկոպոլի վրա հարձակման հետևանքով բեռնատար է հրդեհվել: Հարվածի հետևանքների վերացման ժամանակ փրկարարները ենթարկվել են անօդաչու թռչող սարքի հարձակման, վիրավորվել են գերատեսչության երեք աշխատակիցներ: Տուժածներից երկուսը քաղաքացիական անձինք են: