ԵՄ առևտրային հարցերով գլխավոր բանագնաց Մարոշ Շեֆչովիչը այսօր մեկնում է Վաշինգտոն՝ մաքսատուրքերի շուրջ բանակցելու։
Անցած շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե նամակ է ուղարկել Բրյուսել և տեղեկացրել է, որ Վաշինգտոնը օգոստոսի 1-ից 30 տոկոս մաքսատուրք կսահմանի Եվրոպական դաշինքից ներկրվող ապրանքների վրա, եթե Բրյուսելը մինչ այդ չառաջարկի համարժեք զիջումներ։