ԵՄ-ն կհետաձգի ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի դեմ համարժեք քայլերը մինչև օգոստոսի մեկը՝ առևտրային տարաձայնությունները բանակցություններով լուծելու համար, այսօր հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Չնայած կողմերի միջև ամիսներ շարունակված ինտենսիվ բանակցություններին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ սպառնաց օգոստոսի 1-ից 30% մաքսատուրք սահմանել Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա՝ առանձին ոլորտային մաքսատուրքերը չհաշված ։
Հայտարարելով բանակցությունները շարունակելու հանձնառության մասին՝ ֆոն դեր Լեյենը միաժամանակ նշել է, որ եվրոպական դաշինքը «կշարունակի մշակել հնարավոր հակազդման քայլեր, որպեսզի ԵՄ-ն լիովին պատրաստ լինի ցանկացած սցենարի»։