Քրդական զինյալ խմբավորումներն այսօր Հյուսիսային Իրաքում խորհրդանշական արարողությամբ սկսել են զենքերը վայր դնել, ինչը խաղաղության գործընթացի շրջանակներում խոստացված զինաթափման առաջին կոնկրետ քայլն է։
Քրդստանի աշխատավորական կուսակցությունն անցած մայիսին հայտարարեց լուծարվելու և զինված հակամարտությունից հրաժարվելու որոշման մասին՝ վերջ դնելով չորս տասնամյակ տևած ռազմական գործողություններին։
Արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային Իրաքի կիսաինքնավար քրդական շրջանի Սուլեյմանիե քաղաքի մոտակայքում գտնվող լեռներում, որտեղ քրդական խմբավորումը տարիներով ռազմական հենակետեր ուներ։