Մատչելիության հղումներ

Կառավարության և ԱԺ շենքերում զանգվածային անկարգությունների մասնակիցներից ևս 7 անձ ձերբակալվել է


Ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ, հայտնում է Քննչական կոմիտեն:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողությունը ընտրելու վերաբերյալ:

Մայիսին ՔԿ-ն հայտնել էր այս դեպքով ձերբակալված 9 անձի մասին:

2020-ի նոյեբների 10-ին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերը հայտնեց, որ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Ալիևի և Պուտինի հետ, մայրաքաղաք Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները հարձակվեցին Կառավարության շենքի վրա՝ ապակիները կոտրելով ու վնասելով գույքը։ Ազգային ժողովում նույնպես անհանգիստ էր, ցուցարարները մտել էին նիստերի դահլիճ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG