Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը մերժել է Ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու առաջարկը


Եվրախորհրդարանը մերժել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու առաջարկը․ դրան կողմ է քվեարկել 175 պատգամավոր, 360-ը՝ դեմ։

Նախաձեռնությունը շրջանառության մեջ էր դրել Ռումինիայի աջակողմյան պատգամավոր Գեորգե Պիպերեան՝ մեղադրելով Հանձնաժողովին վատ կառավարման, կոռուպցիայի ու լիազորությունների չարաշահման համար, հատկապես՝ Covid-19-ի համաճարակի ժամանակ։

Երկուշաբթի, ելույթ ունենալով խորհրդարանում, Ֆոն դեր Լայենը հայտարարեց, թե չի ընդունում մեղադրանքները՝ պնդելով, թե իր հակառակորդները դավադրություններ են հրահրում։

Սա Եվրահանձնաժողովի նախագահին իմփիչմենթի ենթարկելու առաջին փորձն էր անցած ավելի քան 10 տարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG